30 Նոյեմբերի, 2023
 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ հրավիրվել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով: Հիշեցնենք, որ նույն Քննիչ հանձնաժողովի ձեւավորման սկզբնական փուլում Սամվել Բաբայանը որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր հանձնաժողովի աշխատանքներին: Նա հետո հայտարարեց, թե խաղի կանոնները չեն պահպանվում հանձնաժողովում, ու ինքն այլեւս չի մասնակցելու դրա աշխատանքներին:

«Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»,- ասել էր նա:

Այսօր արդեն փաստացի իրավիճակ է փոխվել, ու Սամվել Բաբայանը հրավիրյալի կարգավիճակով գալիս է հանձնաժողով:

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է Սամվել Բաբայանից ինչ է արդյոք փոխվել հիմա, որ համաձայնել է նորից գալ հանձնաժողով, արդյոք հիմա խաղի կանոնները պահպանվում են: «Փոխվել է այն ընդդիմությունն ասել է Սամվել Բաբայանը հանձնաժողովում չպետք է լինի որպես անդամ, այլ պետք է պատասխան տա իր արածների համար: Ինձ հրավիրել են, ես էլ եկել եմ: Ես հանձնաժողովի անդամ չեմ, պատասխանատու չեմ, չգիտեմ պահպանվում է, թե ոչ»,-ասաց Բաբայանը:

Ավելին թերթի այսօրվա համարում

 

Լրահոս