15 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար է ասել՝ պետական մակարդակով որևէ միջոցառում Մայիսի 9-ին կլինի՞, թե՞ ոչ: Ի դեպ, կան խոսակցություններ, որ իշխանությունները քննարկում են համապատասխան օրենքում փոփոխություններ անել և այդ օրը սկզբի համար դարձնել աշխատանքային:

Փոխարենը Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ «Անմահ գունդ» ավանդական հուշ-երթ է կազմակերպվելու: Երթը կսկսվի ժամը 12:00-ին Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից դեպի Հաղթանակի զբոսայգում գտնվող Անմար կրակ հուշահամալիր։ Այնուհետև ժամը 13:30-ին Մայր Հայաստան հուշարձանի մոտ տեղի կունենա տոնական համերգ։ Մեր տեղեկություններով, «Հաղթանակ» զբոսայգում «Անմահ գունդը» երեխաների համար նախատեսում է ժամանցային ծրագրեր։

 

Լրահոս