Ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ-ականներն արդեն երկու օրով տեղեր ամրագրել են հյուրանոցում: Կուսակցության քաղաքական ժողովին մասնակցելու են վարչության անդամները, կառավարության անդամները նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտին գրել էր Գյումրու մեր աղբյուրները հայտնել են, որ Վահագն Մկրտչյանը վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, որը փոխքաղաքապետ կարգվեց: Հիմա, ըստ տեղեկությունների, նպատակ ունեն քաղաքապետի պաշտոնում նշանակել: