«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ին մեկնարկելիք Աժ նստաշրջանից առաջ երկուշաբթի երեկոյան, ՔՊ-ականները հավաքվելու են, որպեսզի պատրաստվեն Նիկոլ Փաշինյանին դիմավորելու:
Իշխանական պատգամավորները որոշելու են որ նախագծին ինչպես են քվեարկելու, վարչապետին ինչ հարցեր են ուղղելու, եւ, որ ամենակարեւորն է, ինչպես են անցկացնելու բյուջեի նախագծի քննարկումը եւ քվեարկությունը, որպեսզի միջադեպեր չլինեն: