«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Սանկտ Պետերբուրգի կառավարությունում օրերս ստորագրվել է Երևանում գործարար֊տեղեկատվական կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիրը։ Նորաստեղծ կենտրոնը Պետերբուրգի կառավարության կողմից համակարգելու է Երևանի քաղաքապետարանի և
Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև համագործակցությունը՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և կրթամշակութային ոլորտներում։ Միաժամանակ, գործարար֊տեղեկատվական կենտրոնը իրականացնելու է Պետերբուրգի հայ համայնքի լոբբինգը` նրանց հուզող հարցերը ներկայացնելով Պետերբուրգի կառավարությանը։ Նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի որոշմամբ Սանկտ Պետերբուրգի գործարար֊տեղեկատվական կենտրոնի ղեկավար է նշանակվել նահանգապետի խորհրդական Վահրամ Բարսեղյանը։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: