Երբ ընդդիմադիր դաշտում որեւէ նոր հակաիշխանական շարժում է ձեւավորվում, իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում դրա մասնակիցներին պիտակավորելու եւ վարկաբեկելու համար: Նիկոլ Փաշինյանն անհանդուրժող է նաեւ իր երբեմնի գաղափարակիցների նկատմամբ: Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը, որը հեղափոխության ակտիվ ջատագովներից էր, 44-օրյա պատերազմից հետո տարբեր ֆորմատներով ակցիաներ է իրականացնում, շարժումներ է ձեւավորում եւ պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Այս օրերին Սուրեն Սահակյանի եւ նրա թիմակիցների ձեւավորած «Զանգ» շարժումն է քայլերթեր եւ անհնազանդության ակցիաներ իրականացնում, վրան տեղադրում. ինչպես նրանց հայտարարություններից է պարզ դառնում, ոստիկանությունն անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում ակցիայի մասնակիցների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը Սուրեն Սահակյանից հետաքրքրվել է ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության անհանդուրժող վերաբերմունքն իրենց ակցիաների նկատմամբ, արդյոք փողոցային պայքարի օրերին ինքն արժեքավոր խորհուրդներ է տվել ինչպես աշխատել հանրութան հետ:
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի անունը չի հնչում, ամեն ինչ լավ է գնացե՛ք, խոսե՛ք ձեզ համար, ոնց ուզում եք, քայլե՛ք, ժողովրդավարության բաստիոն է, բայց հենց Նիկոլ Փաշինյանին ինչ-որ վտանգ է սպառնում, դա ոստիկանության եւ նրա քաղաքական հրահանգիչների նյարդերին ազդում է»,- արձագանքեց Սուրեն Սահակյանը:
Ամբողջությամբ հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում