«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Շուրջ 8 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռ քննում է Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպի գործը: Հետաքրքիր է ինչ են փորձում պարզել իրավապահները, որ մինչ օրս չեն բացահայտել, որ մինչ այս պարզ չէՀիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը օգոստոսի 26-ին միջադեպի կիզակետում էր հայտնվել։
Եվ ահա, իրավապահները մարզպետից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել, թող հարթվի, անցնի ամեն բան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է:
Հատկանշականն այն է, որ իրավապահները «օրենքով գողի» զարմիկին շտապ բերման ենթարկեցին, իսկ ահա ՔՊ-ի «սրտի» պաշտոնյան՝ ի դեմս Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մինչ օրս անպատիժ է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում