«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ:
Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այդ որոշումը ուղարկվել Է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: 2023 թվականի հոկտեմբերի 26-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից հանձնաժողովին է հասցեագրվել գրություն ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից «Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները պահպանված կամ չպահպանված լինելու վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով, հարուցել է վարույթ: