17 Դեկտեմբերի, 2021

Այսօր՝ ժամը 15։55-ի սահմաններում, Քրիստափորի փողոցի թիվ 9 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 60-ամյա Թաթուլ Ա-ի վարած Mitsubishi մակնիշի և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի՝ 46-ամյա Էլմեկ Բ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդներից Թաթուլ Ա-ն աշխատում է «Վագիմեքս» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական տնիօրեն, իսկ մահացած Էլմեկ Բ-ն աշխատում էր «Ալդնայ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Էլմեկ Բ-ն, ով ժամանակավորապես բնակվում էր «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

kotayk

Լրահոս