26 Սեպտեմբերի, 2021

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 66-ամյա Ալբերտ Ա-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 21-ամյա Հովհաննես Հ-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է, և օպերատիվ են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս