16 Դեկտեմբերի, 2021

Այսօր՝ ժամը 01։40-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ անութային շրջանի և գոտկատեղի կտրած-ծակած վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ռոլանդ Ի-ն է։

Մինչ բժիշկնեչը պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ Մոսկովյան փողոցի 8 հասցեում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել Ռոլանդ Ի-ի և դեռևս չճշտված անհայտ անձի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

kotayk

Լրահոս