Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառել է 34-ամյա տղամարդը, որը ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակով մի քանի անգամ խփել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո ինքը դանակահարել է նրան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: