2 Նոյեմբերի, 2021

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Մելքոնյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարին, անուհետև հայտնվել ձորում՝ բախվելով հողաթմբերին, ապա՝ երկաթե ճաղավանդակին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս