20 Դեկտեմբերի, 2021

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, УАЗ մակնիշի ավտոմեքենան, Վանաձորի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է «Ղալաղջ» հանդամասում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վանաձորի բնակիչ, 43-ամյա Արկադի Կռոյանը մահացել է, իսկ 50-ամյա Արայիկ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։

Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

kotayk

Լրահոս