5 Սեպտեմբերի, 2021
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  07:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 61-ամյա Ռաֆիկ Մ.-ն իր վարած  Ford մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Վանուշ Վ.-ի վարած КамАЗ մակնիշի ապառաժ քարեր տեղափոխող ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford-ի վարորդ Ռաֆիկ Մ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

 

kotayk

Լրահոս