27 Սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 26-ին Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Խաչատուր Խաչատրյանը իր վարած  Opel  մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին, այդ թվում՝ ճամփեզրի:

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Նախնական տեղեկություններով, Խ. Խաչատրյանը Գյումրու ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայող է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

kotayk

Լրահոս