20 Նոյեմբերի, 2021
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։  Այս  մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 61-ամյա Սերյոժա Աբրահամյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, զանգահարել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Վերջիններս կարճ ժամանակում պարզեցին մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 60-ամյա Ալեքսանդր Իվանովն էր։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Վարդան Նիկոլյանն ու Ռուսլան Միրզոյանը։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել վերգետնյա անցումից մոտ 300 մետ հեռավորության վրա, ու եթե հետիոտնը անցներ նշված վայրով, ապա դեպքը տեղի չէր ունենա։

kotayk

Լրահոս