Դեկտեմբերի 3-ին՝ այսօր 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են 33-ամյա Արա Ա-ի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և 60-ամյա Ժորա Մ-ի վարած Էջմիածին-Երևան թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներից 3-ին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։