20 Դեկտեմբերի, 2021

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն նյութեր են ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ավագ հետաքննիչի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեկտեմբերի 18-ին, ժամը 18։00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 81-ամյա Վանդոս Ղարագյոզյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձորի բնակիչ, 69-ամյա Զինա Մարանդյանին։

Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և օգնել է ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Վանաձոր» ԲԿ։

Աղբյուրի տեղեկություններով, վարորդ Վ. Ղարագյոզյանը աշխատում է Վանաձորի պետական համալսարանում որպես դասախոս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

kotayk

Լրահոս