28 Հոկտեմբերի, 2021

Քիչ առաջ Վանաձորում ողբերգական դեպք է տեղի ունեցել. «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության  բրիգադը  Տարոն  2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, հարևանները աղջկան հեռախոսով և ականջակալներով հայտնաբերել են լոգարանում՝ ջրով լի վաննայում:

Աղջիկը 14-ամյա Ինեսա Օ.-ն է:

Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

kotayk

Լրահոս