1 Նոյեմբերի, 2021
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20:13-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

kotayk

Լրահոս