14 Դեկտեմբերի, 2021

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Նորաշեն գյուղից Դվին գյուղ տանող ավտոճանապարհի՝ Դվին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ապա վրաերթի է ենթարկել մայթին կանգնած նույն գյուղի բնակիչ՝ 7-ամյա Նարեկ Խ-ին, այնուհետև բախվել գազի խողովակատարի երկաթյա հենասյանը, կոտրել այն, առաջ ընթացել և հայտնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ՝ 84-ամյա Գոհար Հովսեփյանին պատկանող տան բակում գտնվող ջերմոցին, պատճառել նյութական վնաս և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։  Վարորդը դեպքի վայրից հեռացել է։ Մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Արարատի բաժին է ինքնակամ ներկայացել Նորաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Չոբանյանը, ով հայտնել է, որ վարորդը ինքն է։ Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ դուրս բերվեց և տեղափոխվեց ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

kotayk

Լրահոս