30 Հոկտեմբերի, 2021

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Պետրոսյանը իր վարած Lexus GX 460 համարանիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի վրա դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց, բախվել 2 էլեկտրասյուներին, տապալել դրանք և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում վարորդն ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։

Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը։

kotayk

Լրահոս