Ժամը 12:45-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին 28-րդ կմ –ի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով:
Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Վարդան Գրիգորյան) շարժիչի հատվածը ծածկոցով և արջևի լուսարձակները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-ին վաշտի 1-ին դասակի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։