Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ Ս. Ս., ծնված 1969 թ․), «VAZ» (վարորդ Ս. Կ., ծնված 1986 թ․) և «BMW» (վարորդ Վ. Վ., ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ. Մ.-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները և դադարեցրել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։