4 Սեպտեմբերի, 2024
Այսօր սեպտեմբերի 4-ին, հեծանվորդի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:20-ի սահմաններում 28-ամյա Սերյոժա Բ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում «Վիպ» ավտոսերվիսի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին, քաղաքացիների օգնությամբ, տեղափոխել «էրեբունի» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

 

Լրահոս