28 Օգոստոսի, 2024
Այսօր օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են 41-ամյա Գեորգի Ղազարյանի վարած «Ford Mustang» մակնիշի, 43-ամյա Ռոման Մարգարյանի վարած «Mercedes» մակնիշի և 37-ամյա Սամվել Վաղարշակյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Ford Mustang»-ը գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հարամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս