15 Հուլիսի, 2022

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Արծրուն Ա-ի վարած Mercedes մակնիշի, 32-ամյա Արսեն Ս-ի վարած Range Rover մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 47-ամյա Գագիկ Գ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արծրուն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։

Մանրամասները՝ կայքում:

kotayk

Լրահոս