28 Փետրվարի, 2022

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը հասկանում և աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու ցանկությանը, սակայն նշում է, որ այդ պրոցեսը մի քանի ամսում տեղի չի ունենում: Այս մասին Աննալենա Բերբոկը հայտնել է փետրվարի 28-ին կայացած բրիֆինգի ժամանակ, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։

«Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, այդ պրոցեսը չի լինում մի քանի ամսվա ընթացքում:Դա խորը և ինտենսիվ վերափոխման գործընթաց է»,-ասել է նա:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ ստորագրել է Եվրոպական միությանն անդամակցելու դիմում:

 

kotayk

Լրահոս