10 Փետրվարի, 2023

Հունվարի 7-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստեղծվել են լրացուցիչ հնարավորություններ դատավոր դառնալու համար: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:

ԲԴԽ-ի կողմից դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հայտարարվել է հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

Սա հնարավորություն կտա հավակնորդներին հատուկ կարգով որակավորման ստուգման փուլերը հաղթահարելուց հետո ընդգրվել դատավորների թեկնածուների ցուցակում առանց Արդարադատության ակադեմիայում 6-8 ամիս ուսուցում անցնելու:

Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 14-ն է:

Հայտերի ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն

(հեռ (010) 511-786, 511-816):

Մանրամասները հղմամբ:

Լրահոս