Ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում փաստաբանը նշել էր. «սխալ են ձեր այն տեղեկությունները, թե 12-ամյա աղջկան Արկադին է բռնաբարել։ Կենցաղային խոսակցություններ են, գործի նյութերով նման տեղեկություն ինձ հայտնի չէ։ Արկադին այդ օրը այլ վայրում է եղել, չեմ կարող ասել, թե որտեղ, նախաքննական մարմինն իր բոլոր ցուցմունքները կստուգի, կհրապարակի հետո»։ Այս հարցազրույցից ժամեր անց Ոստիկանությունը հանդես եկավ ահղորդագրությամբ, որում մանրամասն ներկայացվում է դաժան սպանության քրոնիկոնը, որում նշվում է նաև փաստաբանի պաշտպանյալի անունը ու դերակատարությունը:
Փաստաբանը մեզ հետ զրույցում նաև վստահություն էր հայտնել, որ Արկադին կարդարացվի:
Նշենք, որ պեմզաշենցի 32-ամյա տղամարդը պատմել է, որ նոյեմբերի 8-ի երեկոյան հանդիպել էր իր ազգական, նույն գյուղի 41-ամյա բնակչին և հայտնել, որ փողի կարիք ունի։ 41-ամյա ազգականն ասել էր, որ ինքը մի տեղ գիտի, որտեղից կարելի է գումար վերցնել։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով ազգականի «ԲՄՎ»-ով գնացել էին Զարինե Մելիքսեթյանի տան ուղղությամբ, կայանել տնից փոքր-ինչ հեռու։ Սպասել էին որոշ ժամանակ և երկուսով անարգել տուն մտել, քանի որ դուռը բաց էր եղել։