Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ԱԱԾ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավագ քննիչը գաղտնի հափշտակել է քրեական վարույթով կատարված խուզարկությամբ իր կողմից հայտնաբերված և առգրավված, քաղաքացու Samsung A10 տեսակի բջջային հեռախոսը։
Աղբյուրի տեղեկություններով ավագ քննիչը մինչ այդ աշխատել է Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային քննչական բաժիններից մեկում որպես պետ և նա, ըստ տեղեկությունների, ձերբակալված է։