Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 13-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց:
«Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հետաձգվել է մեկ շաբաթով:
8