13 Նոյեմբերի, 2022
Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը եւ որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ քաղաքացին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պեմզաշեն համայնքի բնակիչներից մեկը` նշելով, որ 2-րդ ձերբակալվածը 36 տարեկան է:

«2 ձերբակալվածները միմյանց ազգական են, նրանք մեր գյուղից են, երկուսն էլ ամուսնացած են, մեկն ունի 1 երեխա, մյուսը` 3: Նրանց հետ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ քրեական անցյալ չեն ունեցել»,- ասաց նա:

Նշենք, որ գյուղում այս պահին էլ մեծ թվով ոստիկաններ կան, նրանք հսկում են ձերբակալվածների ընտանիքներին, նրանց տների մոտ հսկողություն են իրականացնում:

Ավելի վաղ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ բացահայտվել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:

Պեմզաշենի գործով ձերբակալվածը ոստիկանությունում խոստովանել է կատարածը. Ոստիկանությունը որոնում է եւս մեկ անձի

Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և երեխաների սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել. ՔԿ

Լրահոս