Սահմանադրական դատարանից հայտնում են, որ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։
Ծնվել է 1975 թվականի ապրիլի 20-ին Երևանում:
1997 թվականինավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2010 թվականինավարտել է Նոթինգեմի համալսարանը ստանալով Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում: Մասնագիտական վերապատրաստում է անցել.
2001 թվականինՀռոմի Միջազգային զարգացման իրավունքի ինստիտուտում դասընթացը
«Սեփականության իրավունք և անցումային արդարադատություն» թեմայով
2007 թվականինՎարշավայի Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամում
2009 թվականինՎաշինգտոնի Ջոնս Հոփկինս համալսարանի Միջազգային հարաբերությունների բարձրագույն դպրոցում
2010 թվականինԲեռլինի «Hertie» կառավարման դպրոցում
2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:
2019 թվականի հունիսի 18-ին Հանրապետության նախագահի առաջարկությամբ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:
2016 թվականից Միջազգային քրեական դատարանում ցուցակագրված փաստաբան:
2014-2018 թթ. հանդիսացել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ (առաքելություններ և փորձագիտական աշխատանք է իրականացրել Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում) խորհրդատվություն է մատուցել ԵԽ մարմիններին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:
2013-2019 թթ. աշխատել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի» (European Human Rights Advocacy Centre, Լոնդոն) իրավաբան/փաստաբան և իրավական խորհրդական:
2011-2015 թթ. զբաղվել է ազգային և միջազգային իրավական փորձագիտական գործունեությամբ որպես վերապատրաստող փորձագետ պարբերաբար դասընթացներ է վարել ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կողմից կազմակերպված Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի, ԱՊՀ պետությունների իրավաբանների, լրագրողների և դատավորների համար ՄԻԵԿ նյութական և դատավարական իրավունքների թեմաներով դասընթացներին:
2001-2019 թթ. իրականացրել է փաստաբանական/իրավախորհրդատվական գործունեություն, դատական ներկայացուցչություն ներպետական դատարաններում (եռաստիճան դատական համակարգի ատյաններ և Սահմանադրական դատարան) և միջազգային ատյաններում (ՄԻԵԴ և ԵԽ նախարարների կոմիտե): Տարբեր կարգավիճակներով (դիմողի ներկայացուցիչ, ներկայացուցիչների խմբի անդամ կամ ներկայացուցչի խորհրդական) մասնակցել է ՄԻԵԴ-ի շրջանակներում իրականացված 80-ից ավելի դատավարությունների:
2001-2005 թթ. եղել է «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ի իրավական խորհրդատուն, իսկ 2003 թվականից գործադիր տնօրենը:
1999-2000 թթ. աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ գրավի վարչության պետի, այնուհետև իրավաբանական խորհրդատվության վարչության պետի պաշտոնում:
1996-1997 թթ.
աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես իրավաբան: