ՀՅԴ անդամի խոսքով ինքն ուր էլ լինի պայքարը, շարունակելու է․ «Մենք որոշում ենք կայացրել ընկերներով և այդ որոշումը պետք է կատարվի, պետք է մեր հայրենիքը ազատ տեսնենք։ Իրենք ասում են 62 հազար դրամի վնաս ենք հասցրել, որի փորձաքննությունը 2 տարի հետո են արել ու պարզվել է դուռը փչացել է, փաստորեն մի մեծ բիզնես կենտրոնի դուռը 2 տարի բաց է եղել, իսկ մնացածի հետ ես որևէ առնչություն չունեմ»,- նշեց նա։
Նրա խոսքով դատավորը համարձակություն ունեցավ և կարողացավ արդարությունը վերականգնել։
Նշենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրմանը հաջորդած ակցիաներին, որտեղ բռնության էին ենթարկվել մի քանի տարեցներ: Նա կալանավորվել է մայիսի 12-ին: