Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության գործը դեռ բացահայտված չէ ու պեմզաշենցիների հարցերը օդում են մնում անպատասխան։
Մինչև հանցագործի խոստովանական ցուցմունքը սահմռկեցուցիչ սպանության մասով իրար հերթ չտալով տարատեսակ վարկածներ էին քննարկվում։ Պեմզաշենցի 32-ամյա Վրույր Բարսեղյանի ցուցնունքից հետո էլ գործը գլխի չի բերվում, հարցերն էլ պատասխան չեն ստանում։
32-ամյա տղամարդը պատմել է, թե մենակ չի եղել, ազգականը Արկադի Բարսեղյանն իր հետ էր։ Նրանք երկուսն էլ կալանավորված են, բայց Արկադին իր մեղքը չի ընդունում պատճառաբանելով, թե այդ օրը, այդ ժամին այլ վայրում է եղել։ Այս մասին օրերս MediaHub-ի հետ զրուցյում ասել էր Արկադի Բարսեղյանի փաստաբան Վլադիմիր Մինասյանը: Այսօր էլ նա բացառեց բոլոր այն լուրերի հավաստի լինելը, որոնք իր պաշտպանյալի դեմ են։
«Հստակ ու հեշտ ապացուցելի է, որ Արկադին այս գործի հետ կապ չունի, ընդամենը պետք է ստուգեն»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա, իսկ հարցին, թե ինչո՞ւ, այդ դեպքում, մինչև հիմա չի ստուգվել, պատասխանեց գուցե ստուգվել է, պարզապես նախաքննական գաղտիք է պահվում։
Խոսելով Վրույր Բարսեղյանի հոգեկան խնդիրների մասին, փաստաբանն ասաց, որ պարտադիր զինվորական ծառայությունից հենց այդ հիմքով է ազատվել։
«Բոլորն էլ գիտեն այդ մասին, բայց Արկադին էլ ասում է մարդկանց հետ շփվելիս դա նկատելի չի եղել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, թե սպանության մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանները հորեղբոր տղաներ են, փաստաբանը հերքեց դա.
«Դե, գյուղ է, բնական է, որ մեկը մյուսին ազգական կարող են լինել. Վրույրն ու Արկադին իրար հեռու ազգականներ են: Բայց իրենք շատ շփում չեն էլ ունեցել։ Արկադին ՌԴ-ից եկել է, Վրույրին երկու անգամ է տեսել»։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: