10 Դեկտեմբերի, 2021

Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունների որսը հաղթած թեկնածուների մասով շարունակվում է ավելի խիստ դրսեւորումներով: Armlur.am-ի հետ զրույցում փաստաբան Վարդան Համբարձումյանը հայտնել է, որ այս պահին ոստիկանները Վարդենիս համայնքի քաղաքապետի ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանի կնոջը՝ էլմիրա Խաչատրյանին, բերման են ենթարկում Հակակոռոպցիոն Կոմիտե.

«Քրեական գործը հարուցվել է 09.12.2021 թվականի, իսկ թե կոնկրետ ինչ քրեական գործ է այս պահին տեղեկացված չեմ:Այս պահին նրանց հետ գնում եմ մասնակցելու քննությանը,-ասաց փաստաբանը:

Ըստ փաստաբան Վարդան Համբարձումյանի՝ այս հարցաքննությունը կապված է քաղաքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանի գործունեության հետ: Իսկ որտեղ է այս պահին Ահարոն Խաչատրյանը.«Այսօր դատարանի որոշմամբ խուզարկել են նրա մեքենան իրենց հետաքրքրող իր չեն գտել եւ նրա հետ այլ գործողություն չի կատարվել»:

Ինչպես ցույց է տալիս իրավիճակը քաղաքական հրահանգի արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագայ Սասուն Խաչատրյանը գիշերը 22:00-ի սահմաններում քաղաքապետի թեկնածուի կնոջը բերման է ենթարկում Քննչական մարմին: Այս դեպքը ապացույց է այն իրողության, որ իշխանությունները անցել են բոլոր սահմանագծերը եւ չեն խնայում ոչ մեկի, մտել են ընտանիքներ ու անգամ ընտանիքի մորը բերման ենթարկելու որոշում են կայացնում:

Նշենք, որ Վարդենիս համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել՝ այդպիսով դուրս թողելով ՔՊ գործող քաղաքապետին քաղաքի կառավարումից:

«Հրապարակ օրաթերթ»

kotayk

Լրահոս