9 Մայիսի, 2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենն իր անգործունակության պատճառով չի կարողանա շփվել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հետ։

Այս մասին հայտնում է ամերիկյան WGAL հեռուստաալիքը։

Թրամփի խոսքով՝ Բայդենն այնքան ապաշնորհ է, որ չգիտի, թե ինչ է անում։ Ուստի նա չի կարող գործ ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։

Թրամփն ընդգծել է, որ Բայդենը չի կարող գլուխ հանել նրանցից, քանի որ նույնիսկ չգիտի, թե ովքեր են նրանք:

Նախկին նախագահը նշել է, որ պետության ներկայիս ղեկավարը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ում ժողովրդավարության համար։

kotayk

Լրահոս