Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինային ռազմական օգնության նպատակով օգտագործելու որոշումը:
«Այդ գումարը կօգնի Ուկրաինայի վերականգնմանը և ռազմական պաշտպանությանը ռուսական ագրեսիայի համատեքստում»,- հայտնել է ԵՄ-ում նախագահող Բելգիայի կառավարությունը։
Եթե ծրագրին կանաչ լույս տրվի, Կիևը տարեկան մոտ երեք միլիարդ եվրո (3,3 միլիարդ դոլար) կստանա:
Եվրահանձնաժողովն ավելի վաղ առաջարկել էր այդ գումարի 90%-ը հատկացնել Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին, մնացածը երկրի վերականգնմանը։
Ըստ Reuters-ի եկամտի ճշգրիտ չափը կախված կլինի զեղչման դրույքաչափերից, քանի որ ՌԴ Կենտրոնական բանկի մոտ 210 միլիարդ սառեցված ակտիվները տարբեր արժույթներով պահվում են ԵՄ տարբեր երկրների հաշիվներում։
18