23 Մարտի, 2022

Փետրվարի 21-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի շենքերից մեկի բակում իրեն կողոպտել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզեցին, որ ժամը 23.30-ի սահմաններում անհայտ անձը շենքի բակում բացահայտ հափշտակել է 47-ամյա կնոջ պայուսակը, որի մեջ փող է եղել։

Հարուցվեց քրեական գործ:

Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվեցին դեպքի բացահայտմանն անհրաժեշտ տվյալներ։ Մարտի 18-ին Աբովյան քաղաքում հայտնաբերվեց կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձը։ 35-ամյա տղամարդը բերման ենթարկվեց Արտաշատի բաժին։ Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

 

kotayk

Լրահոս