28 Դեկտեմբերի, 2021

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ քիչ առաջ ստացել է Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի. Զենքի մատակարարման գործով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և ևս չորս անձի գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ 8 օր ժամանակ տվել պաշտպանության կողմին՝16 հատորից բաղկացած գործի նյութերին ծանոթանալու համար։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո Տոնոյանի պաշպանները միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Վարույթն իրականացնող մարմինը մերժել է միջնորդությունը։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի խոսքով՝ որոշումն առհասարակ որևէ կերպ հիմնավորված և պատճառաբանված չէ, վաղը ևեթ այն կբողոքարկվի դատախազին։

 

kotayk

Լրահոս