Մահացել է Տավուշի Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Կարեն Աբազյանը։ Նա 47 տարեկան էր։
«Նոյեմբերյանի համայնքապետարանը ցավակցություն է հայտնում կյանքից վաղաժամ հեռացած Կարեն Աբազյանի ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ովքեր ապրած տարիներին եղել են ընկեր, գործընկեր և պարզապես համայնքի բնակիչ, որ ճանաչել, հարգել ու սիրել են նրան ի սկզբանե որպես հարգարժան մարդու և համայնքի ղեկավարի»,-գուժում է Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ վերջին ընտրություններում նա Նոյեմբերյանի քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել ՔՊ կողմից։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Նոյեմբերյանի համայնքապետի պաշտոնակատար։
15