2 Հուլիսի, 2019

 Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19: 45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ CPS բեզալցակայանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 NF 297 համարանիշի, BMW մակնիշի 35 ՍM 774 համարանիշի և Lada մակնիշի E 282 BC 134 RUS համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև Նաիրի և Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

kotayk

Լրահոս