Ինչպես մեզ բացատրեց կադաստրի ներկայացուցիչը Երևանից հյուսիս-արևմուտք 2,7կմ հեռավորության վրա գտնվող 3հա տարածքի փոխարեն աճուրդի է հանվել Երևանից հյուսիս-արևմուտք 2700կմ հեռավորության վրա գտնվող 3000հա տարածք։ Ինչը կազմում է Ֆինլանդիայի տարածքի զգալի մասն է կազմում։ Կադաստրում խոստացել են հնարավորինս արագ շտկել իրավիճակը։
Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Նիինիստոն իր խորը մտահոգությունն է հայտնել Գարիկ Սարգսյանի միանձնյա որոշման հետ կապված և կոչ է արել կադաստրի ղեկավարին վերանայել աճուրդի պայմանները։
Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ֆինլանդիային 1-2 օր համբերել՝ պատճառաբանելով, որ գույքի պետական կոմիտեն խիստ ծանրաբեռնված է և անցումային փուլում է գտնվում։