25 Փետրվարի, 2021

 Yerkir.am-ը գրում է․

«Գործարարներ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթիների» և Խաչատուր Սուքիասյանին պատկանող տոնավաճառների աշխատակիցներին ստիպողաբար հանում են աշխատավայրերից և տանում Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի աջակցության հանրահավաքին մասնակցելու՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նշենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Փաշինյանը ուղիղ եթեր մտավ ֆեյսբուքով և հայտարարեց, որ այսօր ժամը 16։00-ին ելույթ կունենա Հանրապետության հրապարակում։

Զուգահեռաբար, Ազատության հրապարակում հավաքվում են Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստնարը։ Այնտեղ ելույթները նախատեսվում են ժամը 15։00-ին»։

 

kotayk

Լրահոս