30 Հունիսի, 2017

«Ժողովուրդը» գրում է.«Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ եւ մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը` մասնակցելով վերանշանակված կառավարության առաջին նիստին: Առաջին տպավորությամբ նա, ի հեճուկս 2018-ի անորոշության մասին խոսակցությունների, փակեց իր եւ վարչապետի լարված հարաբերությունների թեման՝ նրան իր աջակցությունը հայտնելով: Բայց դա միայն առաջին տպավորությամբ:

Ս. Սարգսյանը ժամանակին նույնկերպ արտահայտվել էր նաեւ Հովիկ Աբրահամյանի հասցեին` նրան բնութագրելով որպես ԱԺ մեծամասնության վստահությունը վայելող անձ: «Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, եւ արդյունավետ աշխատելու համար էլ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում»,- 2013թ. մայիսին էլ համապետական ընտրություններից հետո Տիգրան Սարգսյանի կառավարության նիստում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Բայց դա չխանգարեց, որ ԱԺ ընտրություններից առաջ պաշտոնանկ անի եւ Աբրահամյանին, ավելի վաղ՝ Սարգսյանին՝ փոփոխությունների տպավորություն ստեղծելու համար: Այնպես որ, Կարեն Կարապետյանի կառավարության ճակատագիրը եւս շարունակում է օդից կախված մնալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս