21 Նոյեմբերի, 2018
  «Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պետրոս Ղազարյանի՝ Հ1 գալով, ասացին՝ աշխատանքից ազատվել է «Այսօր իրականում» հաղորդման վարող Քրիստինե Մելքոնյանը, որը մինչ այդ նկարահանել է 7-8 հաղորդում, որոնք եթեր չեն գնա։ «Քրիստինեն դիմում չի գրել, նոր եթերաշրջանում հաղորդման ֆորմատ ենք մշակում, որը կվարի նա»,- ասաց Հ1-ի պատասխանատուն։ Քաղաքակա՞ն հաղորդում։ «Ոչ, սոցիալ-կրթական»։ Դիմում չե՞ք գրել՝ հարցրինք Քրիստինեին։ «Ոչ»։

Սպասելի՞ էր Ձեր հաղորդման փոխանցումն ուրիշին, ասում են՝ այդ մասին իմացել եք վերջին րոպեին։ «Հ1-ն այս փուլում «Այսօր իրականում»-ի համար ընտրել է մի ձեւաչափ, որում ես նպատակահարմար չգտա աշխատել»։ Կմնա՞ք Հ1-ում։ «Կմնամ, կանեմ այն, ինչ արել եմ վերջին երկու տասնամյակում»։ Սոցիալ-կրթական հաղորդո՞ւմ։ «Արվել են առաջարկներ, մտածում եմ»։ Իսկ ինչպե՞ս եք գնահատում Պետրոս Ղազարյանի բեմելը։ «Կոլեգայի աշխատանքին գնահատական տալը ոչ կոռեկտ եմ համարում»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս