mnews

5 Սեպտեմբերի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 3-ին «Փարավոնում» գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակի հյուրերին դիմավորել է տանկը (մակետը), կողքին՝ յաթրջի արաղ խմող մարտունեցի խարիզմատիկ բիձեք, որ խմել են ու երգել հայրենասիրական երգեր։ Քիչ այն կողմ` պարկերից խրամատ, զինվորների հետ երիտասարդ բուժքույրեր են եղել` իրենց «երգով»։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից հատուկ եկել է ու երկար մնացել, անգամ 2 անգամ պարել:

Ու քանի որ՝ եթե պարում է նախագահը, մեկ մարդու նման պարում են նաև բոլորը։ «Սեյրանն էլ էր պարում, բայց ոտքը ցավում էր»,- մղկտաց մեր աղբյուրը:

«Փարավոնում» է եղել հայաստանյան ողջ իսթեբլիշմենթը` մոտ 600 մարդ՝ Կարեն Կարապետյան, Արա Բաբլոյան, նախարարներ, պատգամավորներ, բոլորը՝ առանց տիկինների: Չեն եղել Սամվել Ալեքսանյանը, Հովիկ Աբրահամյանը: Ամենակրեատիվը եղել է տորթը` Օմարի սարի վրա Սեյրան Սարոյանը: Երգել են Մարտին Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Սարոն, Ներսիկ և Աղասի Իսպիրյանները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

kotayk

Լրահոս