15 Հունվարի, 2021

Երեկ՝ հունվարի 14-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 18:40-ի սահմաններում Կայք գյուղի բնակիչ, 52-ամյա Հայկ Գասպարյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում՝ Ուշի գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 57-ամյա Համեստ Սարգսյանին:

րաերթի ենթարկվածը շպրտվել է, որից հետո նրան վրաերթի է ենթարկել Կայք գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Հարությունյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սարգսյանի և Մկրտիչ Ստեփանյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մ. Ստեփանյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության: Պարզվել է , որ նրանք եղել են սթափ:

Ավելին՝ այստեղ

kotayk

Լրահոս